ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Անինքնասերը

Անինքնասերը
10.05.2025 | 11:42

Մարդ ինչքան անինքնասեր, անթասիբ ու անսկզբունք պետք է լինի, որ մի ամիս առաջ ՄԱԿ-ում կողմ քվեարկի Ռուսաստանին ագրեսոր ճանաչելու համար, իսկ այսօր գնա ու եթիմի պես նստի իր իսկ կողմից ագրեսոր ճանաչված երկրի, բանակի շքերթին:

Ի դեպ, ռուսները դրան մինչև վերջ նսեմացնելու ու փչացնելու համար թե՛ երեկ (08.05.2025-irates.am), թե՛ այսօր (09.05.2025-irates.am) նստացրել են Լուկաշի կողքը:

ՀԱՍՆՈՒՄ Ա:

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1573

Մեկնաբանություններ